19.04.2025
Գյումրու դրամատիկական թատրոնի 156-րդ թատերաշրջանը հարուստ է նոր ներկայացումներով
prev Նախորդ նորություն

Քննարկվում է Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը

Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը քննարկվում է: 


«Այո, հարցը քննարկվում է: Նա քաղաքական թիմի անդամ է և  պետք է լինեն մարդիկ, որոնք լավագույնս Հայաստանի շահերը կներկայացնեն տվյալ կազմակերպությունում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով շրջանառվող լուրերը:


Նա նշեց, որ որոշման մասին կտեղեկացվի:   


Ինչ վերաբերում է Տիգրան Ավինյանի հայտնի հայտարարությանը՝ բիզնեսի և քաղաքականության տարանջատման մասին, Հարությունյանը նշեց, որ տարբեր փուլերում տարբեր քննարկումներ եղել են:


"Ավինյանը շարունակում է մնալ քաղաքական թիմի անդամ, վարչության անդամ: Նա ներգրավված է եղել վերջին քաղաքական գործընթացներում, այնպես որ պետք չէ մութ էջեր չփնտրել Ավինյանի հայտարարության մեջ",- հավելեց Հարությունյանը:


 


 

Արման Թաթոյանը նշել է ՀՀ-ում ադրբեջանցիների ամրանալու գլխավոր պատասխանատուին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար