25.11.2024
Կորոնավիրուսը Հայաստանում. 2045 նոր դեպք և 57 մահ մեկ օրում
prev Նախորդ նորություն

Գյումրու դրամատիկական թատրոնի 156-րդ թատերաշրջանը հարուստ է նոր ներկայացումներով

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի 156-րդ թատերաշրջանը հարուստ է նոր ներկայացումներով։ Հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսները թատրոնում մեկնարկեցին առաջնախաղերով, դեկտեմբերին նույնպես նոր ներկայացում կա։

Առաջինը Վիլյամ Սարոյանի «Փրկության կղզին» բեմ բարձրացավ՝ բարության կոչ անելով մարդկանց։ Երկրորդ առաջնախաղը կայավաց նույնպես արդիական ու խիստ կարեւոր ասելիքով․ Բեմում Բաբկեն Զաքարյանի «Քայլեր» ներկայացումն էր Ասպրամ Բաղդասարյանի բեմադրությամբ:


«Քայլերը» կյանքի ու մահվան, ապրելուն և ապրեցնելուն միտված մեր քայլերի մասին էր: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վերլուծելու իր անցած ուղին, գտնել իր սխալները, ուղղել դրանք ու փորձել ապրել ավելի իմաստավոր՝ առաջնային ու կարեւոր արժեքները չզոհաբերելով նյութականին ու շահին։

Ներկայացման գլխավոր հերոսը՝ Կառլ Շմիտը վայելում է կյանքը, միլիոններ դիզում, բայց գալիս է հաատուցման պահը։ Ժամանակի հոսքի մեջ, ոսկի կուտակելու ճանապարհին, Կառլը կյանքից զրկում է իր չծնված զավակներին, մտածելով, որ երեխաները կխանգարեն իրեն։ Քայլեր, որոնք զրկում են մարդուն ապրելու, սիրելու, խաղալու իրավունքից։

Շմիտին կերպարավորած ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Գրիգորյանը շատ արդիական է համարում ներկայացման ասելիքը, վստահ է, որ յուրաքանչյուր մարդ իր քայլերի համար պետք է պատասխան տա։ Ասում է՝ մենք հիմա ճիշտ չենք ապրում, ճիշտն ու սխալը խառնվել են իրար։

«Մեր սխալներից ու բացթողումներից ընտանիքն է տուժում, ինչու պետք է ընտրության պահին ընտանիքը հետին պլանում հայտնվի, մենք վազքի մեջ մոռանում ենք ամենակարեւորի՝ զավակններ ծնելու մասին։ Քչանում ենք օր օրի, սա դաս է յուրաքանչյուր հանսիսատեսի համար»,-ասում է Գրիգորյանը։
Դերակատարը ներկայացման մեջ իր չծնված երեխաների որոշմամբ չի մահանում, բայց Գրիգորյանը կցանկանար, որ Կառլը մահանար, այդպես ավելի մեղմ կլիներ պատիժը։ «Մարդը երբ զգում է սխալը, սկսում է արդարանալ, բայց այսօր էլ կան մարդիկ, որ ափսոսալու եւ մեղավորության համար զղջալու համար արդարանում ու մեղավոր են գտնում»։

Ներկայացման բեմադրող, ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանը «Քայլերի» կարեւր ասելիքը հանդիսատեսին հասցրեց պարզ, բայց ոչ պարզունակ եղանակով։ «թատերասերը ներկայացման մեջ տեսավ, որ մարդն անսխալական չէ, անում է սխալ քայլեր, որոնք ծնվում են ատելությունից, վրեժից, երբեմն էլ սիրուց, բայց կարեւորն այն է, որ մարդը գիտակցի իր սխալն ու նայի դրա աչքերի մեջ։ Քո սխալը չպետք է մյուսին զրկի ապրելու իրավունքից-ասում է ռեժիսորը եւ առաջ բերում մի կարեւոր առանձնահատկություն․-խոսում ենք մի բանի մասին, որը ներկայացվոււմ է այլ տեսանկյունից, հղիության արհեստական ընդհատման համար հասարակությունը պատասխանատվության է ենթարկում կնոջը, սակայն այս դեպքում պատասխանատուն տղամարդն է»։

Դրամատիկական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը կարեւոում է, որ պիեսը ծնվի թատրոնում՝ բեմ բարձրացնելով ժամանակի իրական շունչը։ Հարությունյանն ասում է՝ թատերաշրջանը սկսեցին բարությամբ, շարունակում են քայլերով, կփակեն պայքարով՝ «Մաուգլի» ներկայացմամբ։

Հանդիսատեսի ջերմ ընդունելությունն ու չդադարող ծափահարությունները փաստեցին, որ ներկայացումը երկար ուղի ունի անցնելու ոչ միայն Գյումրու դրամատիկակականում․ «Քայլեր» ներկայացումը բեմում կհնչի այլ լեզուներով եւս, կներկայացվի բազմաթիվ միջազգային փառատոններում ու մրցույթներում։