25.11.2024
ԱԱԾ-ն բացահայտել է ընդերքօգտագործման ոլորտում չարաշահումների հերթական դեպքը
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. 2045 նոր դեպք և 57 մահ մեկ օրում

Նոյեմբերի 3-ի` ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2045 նոր դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 312 674 դեպք:


Անցած մեկ օրում իրականացվել է 13184 թեստավորում: Մինչ օրս ընդհանուր կատարվել է 2 133 721 թեստավորում: Ունենք 1276 առողջացած, ընդհանուր առողջացածների թիվը 273 608 է:


Փաստացի բուժում է ստանում 31 263 պացիենտ:


Անցած մեկ օրում 50 մահվան դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6491մահվան դեպք է արձանագրվել:


Այլ հիվանդության պատճառով արձանագրվել է 7 մահվան դեպք: Նման դեպքերի ընդհանուր թիվը 1312 է: