21.04.2025
«Կոռուպցիոն հանգիստ». 300 մլն դրամի չարաշահում սոցփաթեթի հանգստի բաղադրիչում
prev Նախորդ նորություն

Իրանը շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնել ու ընդլայնել համագործակցությունը բոլոր ոլորտներում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունները և կարևորել հայ-իրանական բարձր մակարդակի փոխայցելությունները՝ նշելով, որ դրանք նպաստում են քաղաքական, տնտեսական, իրավական և այլ ոլորտներում հարաբերությունների հետագա խորացմանն ու ամրապնդմանը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ պարոն Սերաջի այցը մեր երկիր և ՀՀ քննչական կոմիտեի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նոր ազդակ կհաղորդեն իրավական ոլորտում համագործակցության սերտացմանը:

«Հայ-իրանական փոխգործակցությունը դինամիկ զարգանում է, արդյունավետ իրականացվում են տարբեր համատեղ ծրագրեր, այդ թվում՝ Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքները»,- թվարկել է Հովիկ Աբրահամյանը:

Իր հերթին Նասեր Սերաջը նշել է, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև առկա են բարեկամական ու եղբայրական հարաբերություններ և ընդգծել, որ իրանական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնել ու ընդլայնել համագործակցությունը բոլոր ոլորտներում: Կարևորվել է նաև իրավական ոլորտում համագործակցության խորացումը: Պարոն Սերաջի համոզմամբ՝ երկու երկրների միջև առանց վիզայի ռեժիմի հաստատումը կնպաստի զբոսաշրջության հետագա զարգացմանը:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Նասեր Սերաջն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Պողոսյան. Հողեր պահելով՝ միշտ կբանակցենք անվախ, հանձնելուց հետո բանակցելու ենք վախից դրդված
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ