14.10.2024
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատում Ֆրանսիայի դերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում
prev Նախորդ նորություն

«Կոռուպցիոն հանգիստ». 300 մլն դրամի չարաշահում սոցփաթեթի հանգստի բաղադրիչում

Անցած շաբաթ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հիշեցնելով, որ դեռ մի քանի ամիս առաջ բարձրաձայնել էր, որ պետական ոլորտի աշխատողներին տրամադրվող սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչից լուրջ դժգոհություններ կան ու հանձնարարել ուսումնասիրություններ կատարել, հայտարարեց, որ 2017-2019 թվականների սոցփաթեթում թողնվելու է միայն առողջապահության բաղադրիչի ֆինանսավորումը: Այսինքն՝ հանգստի բաղադրիչը ժամանակավորապես կկասեցվի:

Հասկանալի է, որ այս որոշումը բուռն քննադատական ալիքի տեղիք տվեց և հանրության դժգոհությունն առաջ քաշեց, թեև Կառավարությունից շտապեցին հավաստիացնել, որ կասեցումը 2017 թվականից է՝ 2016 –ի վրա չի տարածվի: Էմոցիոնալ ֆոնը մի կողմ դնելով պարզ է դառնում, որ որոշումը միանգամայն ճիշտ է, քանի որ թիրախավորված խնդիրներն ու նպատակները՝ մարդկանց հանգիստն ու անուղղակի ձևով ներգնա տուրիզմի զարգացումը, անբարեխղճորեն հետին պլան են մղվել: Այլ կերպ ասած՝ ծրագիրը իր նպատակին չի ծառայել:

Բացի այդ, պետական բյուջեին ահռելի գումարների վնաս է հասցվել. սոցփաթեթում հանգստի բաղադրիչը անբարեխիղճ անձանց համար ուղղակի երկնային մանանա էր: Դա ակնհայտ է դառնում սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի ուսումնասիրությունների արդյունքներով, որոնք ի հայտ են բերել շուրջ 300 միլիոն դրամի չարաշահում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Նա նշեց, որ համաձայն անցկացրած ուսումնասիրությունների, Հայաստանի խոշոր հանգստյան գոտիներ համարվող Ծաղկաձորի, Դիլիջանի, Արտավանի, Աղվերանի, Արզնիի և Հանքավանի ընտրանքային կարգով ուսումնասիրված հյուրանոցներում և հայտնաբերել է շուրջ 300 միլիոն դրամի տարբեր տիպի խախտումներ: Ամենից շատ խախտումները հայտնաբերվել են Ծաղկաձորում, որտեղ ՎՊ-ն ուսումնասիրել է 21 հանգստյան տներ և հյուրանոցներ, ընդհանուր առմամբ խախտումների թիվը կազմում է 128 մլն 681 հազար դրամ: Երկրորդ տեղում Ջերմուկն է իր 13 հանգստյան տներով ու հյուրանոցներով, որտեղ չարաշահումները կազմել են 62 մլն 432 հազար դրամ: Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ևս 44 մլն դրամի խախտումներ են բացահայտել Դիլիջանի 7 հանգստյան տներում ու հյուրանոցներում: Հասկանալի է, որ այսքանով խախտումները չեն սահմանափակվում, քանզի Պալատը չի հասցրել ուսումնասիրել բոլոր այն 69 զբոսաշրջային օպերատորներին, որոնք ներգրավված են սոցփաթեթով հանգստի կազմակերպման գործընթացում: Այս պահի դրությամբ, տեղեկացրեց Իշխան Զաքարյանը, ուսումնասիրություններ է իրականացվել միայն 7 ընկերություններում: Այսպիսով, քանի դեռ ուսումնասիրությունները շարունակվում են, սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը կկասեցվի կառավարությանն առաջարկեց լրամշակել սոցիալական փաթեթի՝ հանգստին վերաբերող դրույթը:

Եթե մի կողմ դնենք էմոցիաներն ու քաղաքացիների դժգոհությունը, տեսանելի է դառնում, որ այս որոշումը լիովին տեղավորվում է վարչապետի մայիսի 12-ի հայտնի ելույթի տրամաբանության մեջ ու առաջ քաշում ամենագլխավոր թիրախը՝ պայքար կոռուպցիայի դեմ: Կառավարությունից հավաստիացնում են՝ 2016 թվականին քաղաքացիները սոցփաթեթով հանգստի մեկնելու հնարավորությունից չեն զրկվի, ավելին՝ 2017 թվականին էլ հնարավոր է հանգստի բաղադրիչը վերականգնվի, եթե բոլոր ուսումնասիրություններն ավարտին հասցվեն ու համապատասխան գերատեսչությունները նոր մեխանիզմներ մշակեն ու ներդնեն, որոնք կուժեղացնեն հսկողությունը: Ամեն դեպքում, որքան էլ թվում, թե այդպես չէ՝ սա արվում է հենց քաղաքացիների համար, որպեսզի հանգստի բաղադրիչը իսկապես ուղղված լինի հենց այդ նպատակին, ոչ թե ինչ-ինչ անհատների կամ կազմակերպությունների հարստացմանը:


Իրանը շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնել ու ընդլայնել համագործակցությունը բոլոր ոլորտներում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ