3.10.2024
Սթիվեն Բլանք. ԼՂ հակամարտության կարգավորման խնդրի նշանակությունը կտրուկ ավելացել է
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատում Ֆրանսիայի դերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն՝ ի դեմս դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի և դեսպանության աշխատակիցների շնորհավորելով Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին տոնի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն ընդծել է, որ ուրախ է տոնի առիթով ևս մեկ անգամ կրկնելու՝ Հայաստանը հպարտ է բարեկամ Ֆրանսիայի հետ իր առանձնաշնորհյալ հարաբերություններով:

Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին, որում նշել է, որ երկու բարեկամ երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխվստահության մթնոլորտը կայուն հիմք են հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա համակողմանի զարգացման և խորացման համար: Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով կշարունակեն ամրապնդել Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր ժողովուրդների։

«Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական հետևողականությունը Հայոց ցեղասպանության ժխտումն օրենքի ուժով դատապարտելու հարցում, ինչը մեկ անգամ ևս ընդգծում է Ֆրանսիայի և անձամբ Ձեր հավատարմությունը համամարդկային արժեքներին, մասնավորապես՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային պայքարին։

Մենք մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ համատեղ ներգրավվածությունն ու ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության»,- ասված է երկրի ղեկավարի ուղերձում:
«Կոռուպցիոն հանգիստ». 300 մլն դրամի չարաշահում սոցփաթեթի հանգստի բաղադրիչում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում