7.12.2024
«Օտարականներ» հայրենիքում. Ինչպե՞ս է Վրաստանը լուծում քաղաքացիությունից զրկվածների կացության խնդիրները
prev Նախորդ նորություն

Վատիկանը հրաժարվել է մասնակցել Գալիպոլիի ճակատամարտին նվիրված տոնակատարություններին

Վատիկանի ներկայացուցիչը հրաժարվել է մասնակցել Թուրքիայում ապրիլի 24-ին կայանալիք Գալիպոլիի ճակատամարտին նվիրված տոնակատարություններին։ Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը, այդ մասին հայտնել է Անկարայում Վատիկանի դեսպանատունը։

Նշվում է, որ Գալիպոլիի տոնակատարություններին պետք է մասնակցեր Վատիկանի արդարության և խաղաղության պապական խորհրդի ղեկավարը, սակայն կարդինալը Թուրքիա չի մեկնելու՝ վատառողջ լինելու պատճառով։

Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված պատարագի ընթացքում «ցեղասպանություն» եզրույթն էր օգտագործել, ինչը զայրացրել էր Անկարային, և Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն Թուրքիա էր կանչվել, հայտնում է tert.am-ը: