24.11.2024
Հանցավորության դեմ պայքարի ծրագրի ֆինանսավորումը կրճատվել է 4 անգա՞մ
prev Նախորդ նորություն

Արցախում կորոնավիրուսից 3 մարդ է մահացել. մեկ օրում 68 նոր դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 31-ին կատարվել է 180 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 68 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 150 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 68-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16 935 քաղաքացու հետազոտություն, որից 2 108-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ունենք 3 մահվան դեպք։ Հիվանդներից 72-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:


74-ամյա տղամարդը մահացել է (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքի 85% ախտորոշումով:

72-ամյա տղամարդը մահացել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:



Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: