23.11.2024
Արցախի նախագահը մասնակցել է ԱԻՊԾ համակարգի աշխատողի մասնագիտական օրվա առթիվ միջոցառմանը
prev Նախորդ նորություն

Բայդենն ու Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում դիվանագիտական ջանքերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայում քաղաքական գործընթացը, Աֆղանստանին մարդասիրական օգնության, Հարավային Կովկասում դիվանագիտական ջանքերի եւ Լիբիայի ընտրությունների հարցերը: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։


«Առաջնորդները քննարկել են Սիրիայի քաղաքական գործընթացը, կարիքավոր աֆղանցիներին հումանիտար օգնություն հասցնելը, Լիբիայի ընտրությունները, Արեւելյան Միջերկրածովյան իրադրությունը եւ Հարավային Կովկասում դիվանագիտական ջանքերը», - ասված է հայտարարության մեջ, փոխանցում է «Սպուտնիկ»-ը:


Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում: Հանդիպումն ընթացել է մամուլի համար փակ ռեժիմով։


Վերջին անգամ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարները Բրյուսելում հունիսին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են առերեսման ձեւաչափով:


Ավելի վաղ նախագահ Էրդողանը հայտնել էր, որ առաջիկա բանակցությունների առանցքային թեման կլինի հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռների մշակման ծրագրին Թուրքիայի մասնակցության հարցը: