3.06.2025
Բայդենն ու Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում դիվանագիտական ջանքերը
prev Նախորդ նորություն

Իրանի ԱԳ նախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ դեսպանի հետ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 31-ին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին։


Իրանում ՀՀ դեսպանությունից տեղեկանում ենք, որ նախարարը շնորհակալություն է հայտնել Արտաշես Թումանյանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար:


Իր հերթին դեսպան Թումանյանը գոհունակություն է հայտնել անցած տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀ նախագահի հրամանագրով Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:


 


 

ՌԴ ՔԿ ղեկավարը պահանջել է բոլոր աշխատանքային միգրանտների գենոմային գրանցում սահմանել
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով