Միշտ կարծում էի, որ դեռ կհասցնեմ... մահացել է Արմեն Աշոտյանի մայրը
Երեկ ուշ երեկոյան երկար պայքարից հետո մահացել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի մայրը.
"Միշտ կարծում էի, որ դեռ կհասցնեմ ամբողջությամբ շնորհակալ լինել իրեն իր սիրո, դաստիարակության ու ինձ կյանք տալու համար։ Ավաղ։ Շնորհակալ եմ ողջ բուժ. անձնակազմին մինչեւ վերջ ցուցաբերած մարդկային ու մասնագիտական որակների համար։ Առողջություն բոլոր տառապյալներին։
Հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, հոկտեմբերի 26-ին, ժամը 18.00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հուղարկավորությունը նույն եկեղեցուց, հոկտեմբերի 27-ին, ժամը 13.00: Իմ եւ մեր ընտանիքի կողմից շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների, համերաշխության եւ գոտեպնդման համար։
Աստված պահապան բոլորիդ",- գրել է Աշոտյանը Facebook-ի իր էջում։
VERELQ-ի խմբագրակազմը ցավակցում է Արմեն Աշոտյանին ու բոլոր հարազատներին...