Նիկոլը թաքցնում է տարածաշրջանի հետ կապված արտաքին վարվող գործընթացները. Աշոտյան
Գերագույն հողատուն շարունակում է թաքցնել հայ ժողովրդից ոչ միայն ներքին կյանքի, պատերազմական և հետպատերազմական կորուստների և հետընթացի մասին տեղեկատվությունը, այլև արտաքին աշխարհի և տարածաշրջանի վերջին զարգացումների համատեքստում վարվող գործընթացները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
"Եվ այսպես, Նիկոլը մեզանից թաքցնում է, թե.
1. Ի՞նչ պայմաններով է նախապատրաստվում հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորման փաստաթուղթը, որի մասին ակնարկեց նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:
2. Ի՞նչ խոստումներ են դրված Ադրբեջանի թմբկահարվող սահմանազատման և սահմանագծման գործընացի հիմքում:
3. Ի՞նչ բովանդակություն ունի հայ-թուրքական ստվերային պայմանավորվածությունների գործընթացը, որ վարվում է այդ թվում՝ Վրաստանի վարչապետի բանագնացությամբ:
4. Ի՞նչ պայմաններով է Հայաստանը համաձայնում և ներգրավվում 3+3 ձևաչափի շուրջ ընթացող գործընթացներում:
5. Ի՞նչ է ենթադրում տարբեր միջոցներով ակնարկվող նոր ինտեգրացիոն գործընթացը Ռուսաստանի Դաշնության առաջնորդությամբ:
Մեր մեջքի հետևում մեր ապագայի վերաբերյալ որոշումների կայացման հիմքում թե՛ կապիտուլյանտը, թե՛ իր հետ բանակցող կողմերը դնում են չարաբաստիկ 53% աջակցությունը:
Մեր շահերի հաշվին ցանկացած գործարք կարելի է կանխել միայն՝ ոչնչացնելով "ժողովրդական աջակցության միֆը", - գրել է Աշոտյանը: