1.07.2025
Արցախի ՊՆ-ն այցելել է Ստեփանակերտի հոսպիտալ՝ վիրավորում ստացած զինծառայողներին
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահը պետական բարձր պարգև է հանձնել «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, հայրենիքին ցուցաբերած նշանակալի աջակցության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ներդրած ավանդի համար, «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի (ԱՄՆ) նախագահ Էդել Հովնանյանը պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:


Նախագահ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Էդել Հովնանյանին և հանձնել պետական բարձր պարգևը: Նախագահը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել նրան հայրենանվեր գործունեության համար և հետագա հաջողություններ մաղթել:


Պարգևատրմանը հաջորդած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ու «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի նախագահն անդրադարձել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, երկրի զարգացման մեջ սփյուռքի ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորություններին:

Ամերիկայի հայ իրավաբանների ասոցիացիայի անդամները բոյկոտել են Մակունցի հետ հանդիպումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով