Չապրեց մինչ պրեմիերան. կներկայացվի «Տարածության հարմոնիա. Գուրգեն Մուշեղյան» ֆիլմը
Հոկտեմբերի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Տարածության հարմոնիա. Գուրգեն Մուշեղյան» փաստագրական ֆիլմի երևանյան պրեմիերան:
«ՕՐԴԵՐ ՖԻԼՄ փրոդաքշնը» ՀՀ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի մասին պատմող ֆիլմի նկարահանումները սկսել է 2020 թվականի հունվարին: Այն բացառիկ վավերագրություն է վարպետի կենսագրության ու մասնագիտական ուղու մասին: Հատկանշական է, որ Գուրգեն Մուշեղյանն անձամբ է մասնակցել ֆիլմի ստեղծմանը՝ ստեղծագործական քննարկումներին ու նկարահանումներին, տրամադրել անձնական բացառիկ արխիվային նյութ:
Ֆիլմում հանգամանորեն ներկայացվում են նաև վարպետի չիրականացված և անավարտ նախագծերը: Նկարահանումները տեղի են ունեցել վարպետի հարազատ քաղաքներում՝ Գյումրիում, Երևանում, ինչպես նաև՝ Մոսկվայում: Սա Գուրգեն Մուշեղյանի մասին պատմող ու վարպետի մասնակցությամբ միակ ֆիլմն է:
Ցավոք՝ ճարտարապետը կյանքից հեռացավ ֆիլմի վերջին նկարահանումից 5 օր անց: Հետարտադրական փուլում տեղծագործական խումբը փորձել է անել առավելագույնը, որպեսզի այն համապատասխանի վարպետի տեսլականին: