10.09.2026
Ուորլիք. Վիեննայում կքննարկվի ԼՂ հակամարտությունը
prev Նախորդ նորություն

Ալիև. Հակամարտության կարգավորման միակ հնարավոր տարբերակը փուլայինն է

«Ապրիլին Հայաստանի սադրանքը հնարավոր եղավ կանխել, ազատագրվեց 2 հազար հա տարածք»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

ԱՊԱ հաղորդմամբ, նա հերթական անգամ հայտարարել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:

«Վերջին 3-4 ամիսներին բանակցային գործընթացում աննախադեպ ակտիվություն է արձանագրվել: Հայաստանը իր պայմաններն է առաջ քաշել բանակցություններում և դրանով ինքն իրեն դրել ծիծաղելի վիճակում: Բանակցությունները անհրաժեշտ են և' Ադրբեջանին, և' Հայաստանին: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ եթե Հայաստանը շարունակի պրովոկացիոն գործողությունները` իրավիճակը կարող է փոխվել:

Միջնորդները պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա: Հակամարտության կարգավորման միակ հնարավոր տարբերակը փուլայինն է, իսկ դրա համար ԵԱՀԿ և Մինսկի խմբի անդամ-պետությունները պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա»,- շեշտել է Ալիևը:

Ադրբեջանում ՌԴ-ի դեսպան. Մոսկվան ճնշում չի գործադրում ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ