27.11.2024
Ալիև. Հակամարտության կարգավորման միակ հնարավոր տարբերակը փուլայինն է
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում ՌԴ-ի դեսպան. Մոսկվան ճնշում չի գործադրում ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա

ՌԴ համար ղարաբաղյան պատերազմի կոնտեսքտում ամենավատ սցենարը Ադրբեջանի ու ՀՀ միջև պատերազմն է: Շատ բարդ է տեսնել քո ընկերների ու եղբայրների մահը: Այդ մասին ANS TV-ի եթերում հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը:

Նրա խոսքով, քառօրյա պատերազմը Ղարաբաղում ցույց տվեց, որ հակամարտությունը սառեցված չէ և ևս մեկ անգամ ընգծեց հակամարտության կարգավորման ուղղությամբ արվող քայլերի կարևորությունը: Դորոխինը նշել է, որ իրենց բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ ունեն խորը արմատներ՝ ՀՀ-ն ու ՌԴ-ն ռազմա-քաղաքական դաշնակիցներ են: Ռուսաստանը լուրջ տնտեսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին:

Ըստ նրա, պետք է գնալ այնպիսի փոխզիջման, որ կողմերը կարողանան միմյանց հավատալ: Դեսպանը հավաստիացրել է, որ իրենք ճնշում չեն գործադրում հակամարտության կողմերի վրա, այլ փնտրում են հակամարտության կարգավորման այնպիսի բանաձև, որը ձեռնտու կլինի երկու կողմերին էլ: Դորոխինը նշել է, որ խաղաղապահների հնարավոր տեղակայումը հակամարտության գոտում քաղաքագետների ու լրագրողների ֆանտազիայի արդյունք է. այդ հարցով բանակցություններ չեն ընթացել:

Դորոխինը նաև մեկնաբանել է ՌԴ ու Ադրբեջանի միջև ռազմա-տեխնիկական համագործակցությունը: Նրա խոսքով, Ադրբեջան ռուսական զինատեսակների առաքումներն իրականացվում են ձեռք բերված համաձայնագրերի հիման վրա: Նա նշել է, որ ՌԴ ու Ադրբեջանի միջև կնքվելու են նաև զենքերի մատակարարման նոր պայմանագրեր:

Դիվանագետը նաև մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կայանալիք այցը: Ըստ Դորոխինի՝ ՌԴ նախագահն Ադրբեջան է այցելում ամեն տարի և այս տարի Իլհամ Ալիևի հետ քննարկելու շատ թեմաներ կան: Բազմաթիվ հարցեր են քննարկվել և Պուտինը Ադրբեջան դատարկ ձեռքերով չի ժամանելու: Ադրբեջանում պատրաստվում են այդ հանդիպմանը: Նոր հանձնարարություններ կտրվեն և այդ այցը իր ներդրումը կունենա ռուս-ադրբեջանական հարաբերություններում: