27.11.2024
Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը. Սերժ Սարգսյան
prev Նախորդ նորություն

Ուորլիք. Վիեննայում կքննարկվի ԼՂ հակամարտությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի օրը Վիեննայում խմբի անդամներին կտեղեկացնեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների և հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա քայլերի մասին: Այդ մասին կիրակի օրը հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի օրը Վիեննայում կտեղեկացնեն խմբի անդամներին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա քայլերի մասին»,- գրել է ամերիկացի համանախագահը:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։