5.09.2025
ՀՀ-ն ՄԻԽ նստաշրջանում բարձրացրել է մարդասիրական իրավունքի պաշտպանության խնդիրը
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանի՝ Բադեն-Բադեն այցերի վերաբերյալ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Բադեն-Բադեն այցելությունների, պետական օդանավով թռիչքների վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:


Աղբյուրը հիշեցնում է, որ իշխանամերձ «Փաստերի ստուգման հարթակ»-ը սեպտեմբերի 15-ին հրապարակում էր կատարել, համաձայն որի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման տարիների ընթացքում ամեն տարի կառավարական օդանավով պետական միջոցների հաշվին մեկնել է Բադեն-Բադեն։ Ըստ հարթակի՝ երրորդ նախագահը Բադեն-Բադեն է մեկնել ավելի քան 16 անգամ, ավելին, Սարգսյանը Բադեն-Բադենում է եղել նաև 2016թ ապրիլյան պատերազմի ավարտից հետո՝ ապրիլի 5-ին։


ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ նշված հանգամանքների վերաբերյալ մամուլի հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել էր ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանություն՝ դրանց կապակցությամբ ստուգողական գործողություններ իրականացնելու և ըստ արդյունքների՝ ընթացքը լուծելու նպատակով:


«Դրանից հետո ՀՀ գլխավոր դատախազություն նաև այդ հանգամանքների վերաբերյալ ստացվել է հանցագործության մասին հաղորդում: Վերջինս մեր կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Միաժամանակ, հաշվի առնելով այդ հանգամանքը, Քրեական ոստիկանությունից պահանջվել են իրենց ուղարկված գրությունը հրապարակումների հետ միասին՝ ՀՔԾ ուղարկելու և նախապատրաստվող նյութերի հետ միասին քննության առարկա դարձնելու նպատակով»,- նշել են ՀՀ գլխավոր դատախազությունից:


 

Երևանի օրվա կապակցությամբ «Էրեբունի», «Կարմիր բլուր» թանգարանների մուտքը կլինի անվճար
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը