24.11.2024
Հայ գիտնականը դարձել է ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր
prev Նախորդ նորություն

Եվրոպայում գազի գինը հատել է հազար խորանարդ մետրի դիմաց 1500 դոլարի սահմանը

Ուրբաթ առավոտյան ICE Futures բորսայում TTF-ի ամենամոտ (նոյեմբերյան) ֆյուչերսների գինը հասել է 133,125 եվրոյի 1 Մվտ/ժ-ի համար, կամ հազար խորանարդ մետրի համար 1594 դոլարի: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով բորսայի տվյալները։


Ընդամենը սեպտեմբերին Նիդեռլանդներում TTF–ի հաբում՝ Եվրոպայի գլխավոր գազային հարթակում «մեկ օր առաջ» պայմանագրի միջին արժեքը կազմել է 759 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց:


Եվրոպան ընդհանուր գազի մատակարարման դեֆիցիտի պայմաններում ստիպված է մրցակցել հեղուկացված բնական գազ ստանալու համար ասիական շուկայի հետ:


Եվրոպայում գազի գնանշումները վերջին ժամանակներս անքակտելիորեն ազդում են "Գազպրոմի"բաժնետոմսերի գների վրա։