23.11.2024
Սերբիան եւ Կոսովոն պայմանավորվել են ապաէսկալացման մասին
prev Նախորդ նորություն

Հայ գիտնականը դարձել է ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր

Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Դևիդ Ջուլիուսը և Արդեմ Պատապությանը ԱՄՆ-ից, հաղորդում է «Կոմերսանտը»:


Նրանց պարգեւատրել են ջերմաստիճանի ընկալման և հպման համար պատասխանատու ընկալիչների ուսումնասիրության համար, հայտնել է Կարոլինի բժշկական ինստիտուտին կից Նոբելյան կոմիտեն:


Դեյվիդ Ջուլիուսն օգտագործել է չիլի պղպեղի սուր միացությունը, որը առաջացնում է այրման զգացողություն, հայտնաբերելու մաշկի նյարդային վերջավորություններում սենսորը, որը արձագանքում է ջերմությանը: Արդեմ Պատապուտյանն օգտագործել է ճնշման զգայուն բջիջներ՝ հայտնաբերելու սենսորների նոր դաս, որոնք արձագանքում են մաշկի և ներքին օրգանների մեխանիկական գրգռիչներին։


«Դափնեկիրները բացել են մեր զգայարանների եւ շրջակա միջավայրի միջեւ բարդ փոխգործակցության մեր ընկալման կարեւորագույն պակասող օղակները», - ասված է մամուլի տեղեկագրում: