23.11.2024
Ադրբեջանը Շուշիում հայկական կողմին է փոխանցել 3 հայ զինծառայողի աճյուն
prev Նախորդ նորություն

Ղարաբաղում ՌԴ խաղաղապահները վարժանք են անցկացրել հնարավոր խախտումների կանխման ուղղությամբ

Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անցկացրել են «Հյուսիս» պատասխանատվության գոտում հնարավոր խախտումների կանխման եւ անվտանգության ապահովման համալիր վարժանք: Մարզման ընթացքում անձնակազմը մշակել է սադրիչ գործողությունները կանխարգելելու և դիտորդի վրա հարձակումը հետ մղելու խնդիրները:


Այս մասին սեպտեմբերի 29-ին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։


«Խնդիրների կատարման արդյունավետությունը մեծապես կախված է զինծառայողների մասնագիտորեն կարևոր որակների ձևավորման մակարդակից։ Հոգեբանական պատրաստության միջոցառումները ներդրված են դիտորդական կետի կանոնակարգում և ուղղված են իրենց հոգե-հուզական վիճակի դիտարկման, ուշադրության, գնահատման և օպտիմալացման հմտությունների ձեւավորմանը», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Ֆոմինը: «Տվյալ վարժություններն ուղղված են իրադրության տարբեր պայմաններում հրաձիգի թիրախավորման հմտությունների զարգացմանը, այդ թվում՝ շրջադարձի ժամանակ, տեսանելիության բարդ պայմաններում: Տվյալ զինծառայողներն օգնել են նմանակել բացասական գործոնների ազդեցությունը», - պարզաբանել է Ֆոմինը։


Ազդանշան ստանալիս խաղաղապահները կարճ ժամանակամիջոցում գործողություններ են կատարել տեղանքից դուրս գալու ժամանակ, պաշտպանություն են գրավել նախապես սարքավորված դիրքերում: Պաշտոնի պաշտպանությունն ուժեղացնելու համար գործի են դրվել ԲՏՌ-82Ա զրահամեքենաների հերթապահ ստորաբաժանումները:


Ստորաբաժանումների կառավարումն իրականացվում է «ազարտ» ժամանակակից ռադիոկայանների օգնությամբ, որոնք ազդանշանները փոխանցում են կապի պաշտպանված ուղիներով:


Ռուս խաղաղապահները ծառայություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի 27 դիտակետերում՝ ապահովելով անվտանգությունը տարածաշրջանում:


Ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաեւ հարակից տարածքին շրջանաձեւ հսկողություն իրականացնելու համար:


Բացի պատասխանատվության գոտում իրավիճակի վերահսկումից, ռուսական խաղաղապահ զորախմբի դիտորդական դիրքերի անձնակազմը պլանային կարգով իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ եւ անցկացնում է վարժանքներ:


Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: