18.02.2026
Տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունն ավելի նշանակալից են դարձնում համագործակցությունը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ։


Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա համագործակցությունը։ Փոխգործակցության հետագա խորացման տեսանկյունից կարևորվել է Հայաստանում Սերբիայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը։


Տնտեսական համագործակցության ակտիվացման համատեքստում զրուցակիցներն ընդգծել են հայ-սերբական միջկառավարական հանձանժողովի ստեղծման կարևորությունը։ Քննարկվել է նաև ԵԱՏՄ-Սերբիա համագործակցությանը վերաբերող հարցեր։


Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման հրատապությունը։


Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ընդգծվել է խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են հրատապ հարցերի լայն շրջանակ
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան