Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահ է, որ նախարարության գործադրած ջանքերն ու բնակչության շրջանում COVID-19 պատվաստումների խթանման ուղղությամբ տարվող քարոզարշավը տալիս է իր պտուղները:
Ելույթ ունենալով այսօր՝ սեպտեմբերի 23-ին, խորհրդարանում կայացած լսումների ժամանակ, նախարարը հայտարարել է, որ այդ քայլի անհրաժեշտության ընկալման աճի մասին են վկայում նաեւ պատվաստվածների աճող թվերը: Նրա խոսքով՝ միայն երեկվա ընթացքում հանրապետությունում պատվաստվել է 9924 մարդ, ընդամենը այսօրվա դրությամբ պատվաստվել է 377 405 քաղաքացի, որից 244 374–ը ստացել է առաջին չափաբաժինը, իսկ 133 031–ը՝ արդեն երկրորդը:
Խոսելով այն մասին, թե ինչու է Հայաստանում պատվաստման գործընթացն այդքան դանդաղ ընթանում, նախարարը նշեց, որ դա իռացիոնալ և հակագիտական տեղեկատվության ակտիվ հոսքերի միջոցով իրականացվող մանիպուլյացիաների և ապատեղեկատվության հետևանք է: Վերջին 4-5 ամիսների ընթացքում գերատեսչությունը փորձել է դիմակայել այդ երևույթներին, և, նախարարի գնահատմամբ, որոշ չափով հաջողվել է փոխել իրավիճակը։
Ավանեսյանը նշել է, որ Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս բնակչության հարկադիր պատվաստում իրականացնել, սակայն այսօրվա դրությամբ նախարարությունը այդ մեթոդներին չի դիմում:
«Մենք ընդամենը իրականացնում ենք համալիր հակահամաճարակային միջոցառումներ, որոնց շրջանակներում նախատեսված են որոշակի սահմանափակումներ», - հայտարարել է նա՝ խոսելով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած հրամանագրի մասին, ըստ որի՝ աշխատող քաղաքացիները կամ պետք է պատվաստվեն, կամ ամիսը երկու անգամ ՊՇՌ-թեստեր հանձնեն:
Լսումներին ներկա «Կամքի ազատություն» խմբի անդամ Արա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ինչու է անգամ պատվաստումից հետո նախարարը դիմակ կրում։ Ավանեսյանը նախ փորձեց թարգմանել թեման և սկսեց հայտարարել դիմակները կրելու և պաշտոնատար անձանց կողմից հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին, որպեսզի օրինակ ծառայի բնակչության համար։ Սակայն Զոհրաբյանի համառ պահանջներից հետո նա ստիպված եղավ խոստովանել, որ պատվաստումը 100 տոկոսանոց երաշխիք չէ հատկապես կորոնավիրուսի դելտ-շտամից պաշտպանվելու համար։
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, նշեց նախարարը, վարակվելու ռիսկը չի բացառում։
«Որևէ դեղամիջոց, որևէ բժշկական միջամտություն չի կարող երաշխավորել 100 տոկոսով որևէ բան։ COVID-ի դեմ դեղամիջոցները ինչպիսի՞ արդյունավետություն ունեն, երաշխավորո՞ւմ են 100 տոկոսանոց առողջացում։ Թվերը ցույց են տալիս, որ ոչ։ Պատվաստված վարակվածների 20 տոկոսը հիվանդությունը տանում է ծանր, 5 տոկոսը ծայրահեղ ծանր, 2 տոկոսը մահանում է։ Հիմա ի՞նչ անենք, չբուժվե՞նք»,– ասաց Ավանեսյանը` հավելելով, որ տվյալ պարագայում պատվաստումները և ՀՀ–ում գործող սահմանափակումները միտված են վարակի տարածումը հնարավորինս բացառելուն։