5.04.2026
Red Wings-ը չվերթեր կիրականացնի նաև Կրասնոդարից, Դոնի Ռոստովից և Սամարայից
prev Նախորդ նորություն

Ստուգայցներ և տուգանքներ. հոկտեմբերի 1-ից ՀՀ-ում խստացվում են COVID-19 դեմ կանոնները

Հոկտեմբերի 1-ից առողջապահության նախարարի հակահամաճարակային որոշման պահանջների կատարմանը հետևելու նպատակով ստուգումներ են իրականացվելու տնտեսվարողների մոտ՝ ստուգելու արդյոք աշխատակիցները պատվաստված կամ թեստավորված են, թե ոչ:


Այդ մասին սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային հսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը:


Ստուգայցները նախապես են պլանավորվելու՝ առաջին հերթին թիրախավորելով համաճարակի տարածման տեսանկյունից ռիսկային տնտեսվարողներին: «Այսինքն, եթե ստանում ենք տեղեկատվություն, որ տվյալ կազմակերպությունում կան կորոնավիրուսային վարակի 3 և ավելի դեպքեր: Ստուգայցերն իրականացվելու են պատահական սկզբունքով»,-տեղեկացրեց է Աննա Հարությունյանը:


Առողջապահության նախարարության պահանջների չկատարումը, զգուշացրեց Աննա Հարությունյանը, հանգեցնելու է ֆինանսական հետևանքների: «Ֆիզիկական անձանց նկատմամբ կկիրառվի 10-20 հազար տուգանք, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 40-120 հազար դրամ տուգանք», - նշեց նա՝ հավելելով, որ չեն բացառվում կրկնակի ստուգայցերը, անգամ նույն օրվա ընթացքում:


Нույն օրվա անգամ երկու այց կարող են կատարել տեսչական մարմնի աշխատակիցները: Որևէ սահմանափակում չկա: Այցերի քանակը կախված է տվյալ գործատուի մոտ հայտնաբերված խախտումների քանակից: «Եթե այնտեղ խախտումները շատ են, բնականաբար կրկնակի ստուգայցեր են իրականացվում, որ պարզենք՝ որքանով են իրականացվում մեր կարգադրի պահանջները»,-ասաց Աննա Հարությունյանը:


 


 

Քննարկումներ ՀՀ և ՌԴ միջև՝ անվտանգության երաշխավորման համար գործողությունների վերաբերյալ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար