23.11.2024
«Հայաստան» խմբակցության անդամները խնդրել են բարոնուհի Քոքսին ճնշում գործադրել Բաքվի վրա
prev Նախորդ նորություն

Ընդլայնում են համագործակցությունը. Հայաստանը և Եվրապոլը համաձայնագիր են ստորագրել

Սեպտեմբերի 16-ին Եվրապոլը և Հայաստանը ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր` ընդլայնելու համագործակցությունը անդրսահմանային հանցավոր գործունեության դեմ պայքարում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:


«Համաձայնագիրը երկու գործընկերներին հնարավորություն կտա աշխատել այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են միգրանտների մաքսանենգությունը, կիբեռհանցագործությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, ակտիվների վերականգնումը, փողերի լվացումը, կազմակերպված գույքային հանցագործությունները և մարդկանց թրաֆիքինգը:


Համաձայնագիրը երկու կողմերին հնարավորություն կտա փոխանակել ընդհանուր ռազմավարական հետախուզության վերաբերյալ, ինչպես և ռազմավարական և տեխնիկական, օպերատիվ տեղեկություններ, բացառությամբ՝ անձնական տվյալների. Եվրապոլ կգործուղվի Հայաստանի Հանրապետության կապի սպա»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում:


Նաև նշվում է, որ ռազմավարական համագործակցության մասին այս համաձայնագրի ստորագրմամբ ավարտվում են լուրջ և կազմակերպված հանցավորության դեմ համատեղ արդյունավետ պայքար ծավալելու վերաբերյալ հաջող բանակցությունները Հայաստանի և Եվրապոլի միջև:


«Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո համագործակցության այս նոր մակարդակը կարևոր կլինի ինչպես Եվրամիության, այնպես էլ Հայաստանի համար առաջնահերթ համարվող հանցավորության ոլորտներում գործունեություն ծավալելու առումով»,- հայտնում են ոստիկանությունից։