18.04.2025
Ուկրաինայի հայ համայնքի ղեկավարը և ՀՀ դեսպանը քննարկել են հարցերի լայն շրջանակ
prev Նախորդ նորություն

Հայաստանը միացել է ահաբեկիչների դեմ պայքարի օրակարգին. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է ահաբեկչության հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերերի պայթեցման 20-րդ տարելիցի կապակցությամբ:


«20 տարի առաջ ահաբեկչության հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերերի պայթեցումից զոհվեց շուրջ 3000 մարդ:


Հետահայաց կարող ենք արձանագրել, որ Ամերիկայի դեմ իրագործած ահաբեկչական ակտի կազմակերպիչների գաղափարական նպատակը տապալվեց։ 9-րդ ամսվա 11-րդ օրն ահաբեկչություն իրականացնողներին չհաջողվեց կոտրել 911 ծառայության հանդեպ քաղաքացիների վստահությունը։


Միացյալ Նահանգների ահաբեկչական դեպքերից հետո էլ՝ ցավոք ականատեսն ենք բազմաթիվ ահաբեկչությունների, անդառնալի մարդկային կորուստների։


Հայաստանը միացել է ահաբեկիչների դեմ պայքարի և աշխարհն առավել անվտանգ դարձնելու համաշխարհային օրակարգին։


Համընդհանուր չարիքի կանխարգելումն ու կանխումն առաջնահերթություն է։ Խոնարհվում ենք մարդկությանը պատուհասած աղետի անմեղ զոհերի հիշատակին»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:



 

Սա խտրականություն է. ԱՀԿ-ն դեմ է անձնագրերի պատվաստումներով ճանապարհորդությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար