23.11.2024
Հայաստանը միացել է ահաբեկիչների դեմ պայքարի օրակարգին. Ալեն Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Սա խտրականություն է. ԱՀԿ-ն դեմ է անձնագրերի պատվաստումներով ճանապարհորդությանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այս պահին դեմ է պատվաստումների անձնագրերին, որպես ճանապարհորդության պայմաններ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրայեսուսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Մենք չենք ցանկանում, որ պատվաստումների անձնագրերը օգտագործվեն որպես ճանապարհորդության պայմաններ, - ընդգծել է նա: - Պատճառն այն է, որ հիմա պատվաստանյութային հավասարություն չկա։ Դա խտրականության գործիք կլինի»։


Ընդ որում, նա չի բացառել, որ ապագայում, երբ բարձրանա պատվաստանյութի ընդգրկումը, կարելի է դիտարկել այդ հնարավորությունը։


«Ուստի կազմակերպությունը տարբեր երկրներին օգնում է անձնագրերի մշակման հարցում, որպեսզի ստեղծի միատեսակ, բոլորի կողմից ճանաչվող համակարգ», - եզրափակեց նա: