4.08.2025
Լոռու մարզի 6 անտառապետի և 3 անտառապահի առաջադրվել են մեղադրանքներ
prev Նախորդ նորություն

Նիդերլանդները կաջակցի ՀՀ-ին դատաիրավական ոլորտի բարեփոխումները կյանքի կոչելու հարցում

Նիդերլանդների Թագավորությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ դատաիրավական ոլորտում սկսած բարեփոխումներն իրականացնելու աշխատանքներում։ Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հարցերն այսօր քննարկել են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը։


Ինչպես հայտնում են Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից, դեսպանը նախարար Անդրեասյանից հետաքրքրվել է Նախարարության առաջնահերթություններով և ընդգծել, որ Նիդերլանդները բաց է բոլոր առաջարկների համար։


Կարեն Անդրեասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի հետ կապված հինգ մեծ երազանքները՝ ուղղված Սահմանադրության, քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի բարեփոխումներին, բարեվարքության ստուգման միջոցով դատական համակարգի առողջացմանը, հարկադիր կատարման ոլորտում բարեփոխումներին և դատաիրավական համակարգի թվայնացմանը։


Այս համատեքստում նախարարը նշել է, որ ոլորտները մեծ են, կարևոր ու առանց միջազգային գործընկերների աջակցության այդ ուղղությամբ բարեփոխումները կյանքի կոչելը դժվար կլինի։


Դեսպան Սխերմերսը Նիդերլանդների պատրաստակամությունն է հայտնել մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու հարցում։

Հայաստանում ծնունդներն աճել են 3,6, իսկ մահերի թիվը՝ 10,1 տոկոսով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան