23.11.2024
Նիդերլանդները կաջակցի ՀՀ-ին դատաիրավական ոլորտի բարեփոխումները կյանքի կոչելու հարցում
prev Նախորդ նորություն

Հայաստանում ծնունդներն աճել են 3,6, իսկ մահերի թիվը՝ 10,1 տոկոսով

2021թ . hունվար-հուլիսին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 106.6%, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 113.4 %-ի համեմատ: ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է շտապ եղանակով ամփոփված հունվար-հուլիս ամիսների հիմնական ժողովրդագրական ցուցանիշները։


Ըստ այդմ՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 20 126 ծնունդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19 435 ծնունդի փոխարեն։ Աճը կազմել է 3․6 տոկոս։ Ծնունդներին զուգահեռ այս տարի աճել են նաև մահվան դեպքերը։ Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում գրանցվել էր 17 136 մահվան դեպք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում մահացածների թիվը կազմել է 18 874։ Աճը կազմել է 10․1 տոկոս։


Այս տարվա առաջին կիսամյակում նվազել է բնական հավելաճը․ եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում այն կազմում էր 2 299, ապա այս տարի՝ 1 252։ Այս տարվա հունվար-հունիսին ամուսնություններն աճել են 49.6 տոկոսով, ամուսնալուծությունները՝ 35.0 տոկոսով։ Գրանցվել է 9 629 ամուսնություն և 2 440 ամուսնալուծություն։