24.11.2024
Այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք. ՀՀ նախագահ
prev Նախորդ նորություն

Արցախի պետականության պահպանման գրավականը սեփական հողի վրա ապրելու ձեր անսասան կամքն է

Արցախի պետականության պահպանման գրավականն այսօր միայն սեփական հողի վրա ապրելու և շենացնելու ձեր անսասան կամքն է: Այս մասին ասված է ՀՀ երկրորդ նախագահի՝ Արցախի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում:


«Սիրելի արցախցիներ,


Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:


44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը կրել է ծանրագույն կորուստներ և այժմ գտնվում է մեծ անորոշությունների առջև։


Արցախի պետականության պահպանման գրավականն այսօր միայն սեփական հողի վրա ապրելու և շենացնելու ձեր անսասան կամքն է:


Վստահ եմ, որ դուք գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը։ Միասին մենք պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար», - ասված է ուղերձում։