25.07.2025
Արմինե Պետրոսյանը փոխարինեց Մանե Թանդիլյանին
prev Նախորդ նորություն

ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է եռամսյա հավաքի մասնակիցների հետ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն օգոստոսի 31-ին այցելել է Հատուկ զորամիավորում, հանդիպել եռամսյա հավաքի մասնակիցների հետ։

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ստուգել է հավաքի անցկացման ընթացքը, ծանոթացել պահեստազորայինների կենցաղային պայմաններին, սննդի որակին։


ԶՈւ գլխավոր շտաբի պետը մասնակիցներին հորդորել է հավաքից առավելագույն գիտելիք և հմտություններ քաղել, կատարել հրամկազմի հրամաններն ու լրջագույն պատասխանատվությամբ մոտենալ իրենց վերապահված գործառույթներին։


 


 

Հայաստանի նոր ազգային ավիաընկերությունը կանվանվի «Fly Arna»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին