20.04.2025
Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը. նախագահ
prev Նախորդ նորություն

Ունիկալ վիրահատություն. հեռացվել է 10 կգ-անոց միոմա

Օրեր առաջ «Գրիգոր Նարեկացի» ԲԿ էր դիմել 53 տարեկան կին՝ որովայնի ցավերով, արյունահոսությամբ, այս ամենի արդյունքում նաև հեմոգլոբինի ցածր ցուցանիշի առկայությամբ։

Առանց հատուկ զննության՝ կնոջ որովայնը մոտավորապես 28 շաբաթական հղի կնոջ որովայնի չափերն ուներ․ ախտորոշվել է արգանդի միոմա: Ստեղծված իրավիճակում, ժամանակ չկորցնելու եւ ռիսկերը գնահատելու անհրաժեշտությամբ, կատարվել է արյան փոխներարկում, այնուհետև վիրահատություն՝ արգանդի էքստիրպացիա՝ հավելումներով։ Հեռացված միոման կշռել է մոտ 10 կգ։

Վիրահատությունն ընթացել է առանց բարդությունների։ Բուժայցելուի վիճակը բժիշկների կողմից գնահատվում է բավարար։

Միջամտությունն իրականացվել է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ, բգթ Աշոտ Սարգսյանի և ասիստենտներ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Սարգսյանի,
մանկաբարձ-գինեկոլոգ Նիկոլայ Շահբազյանի կողմից։

Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրը ապահովել են Լեռնային Ղարաբաղում կարգն ու անվտանգությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար