24.11.2024
Ունիկալ վիրահատություն. հեռացվել է 10 կգ-անոց միոմա
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրը ապահովել են Լեռնային Ղարաբաղում կարգն ու անվտանգությունը

Ռուսական խաղաղապահ առաքելության զինծառայողները Գիտելիքի օրը Լեռնային Ղարաբաղում ապահովել են երեխաների, ուսուցիչների եւ տեղի բնակիչների կարգն ու անվտանգությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


Ավելի քան 100 զինծառայող է ներգրավվել Ստեփանակերտի բոլոր դպրոցների և մանկապարտեզների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Մարտակերտի շրջաններում:


«Լեռնային Ղարաբաղում այսօր նշում են ուսումնական տարվա սկիզբը։ Գիտելիքի օրը դպրոցներում կմեկնարկի առաջին զանգով։ Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում եւ վերահսկողություն Լեռնային Ղարաբաղի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ: Դիտորդական առաքելությունների պատասխանատվության գոտիներում ռուս խաղաղապահները նաեւ ապահովում են ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը: Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները կատարում են Լեռնային Ղարաբաղի տարածքով ավտոմոբիլային շարասյուների ուղեկցման խնդիրները: Ռուս խաղաղապահների կողմից պարեկություն է իրականացվում հինգ երթուղիներով», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեմկինը։


Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: