21.04.2025
Հայաստանում շուրջ 700 COVID պացիենտներ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են. նախարար
prev Նախորդ նորություն

Գործադիրը 7,6 մլրդ դրամ հատկացրեց ճանապարհաշինական աշխատանքների համար

Կառավարությունն այսօրվա նիստում 7,6 մլրդ դրամ հատկացրեց ճանապարհաշինական աշխատանքների համար։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց՝ ընդհանուր առմամբ այս հատկացման շրջանակներում նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը 51.1 կմ կկազմի, որից միջպետական նշանակության ավտոճանապարհները՝ 37.3 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհները՝ 13.8 կմ:


Ըստ նախարարի՝ 2021 թվականին ապահովվելու է 500 կմ ճանապարհների կառուցում՝ առանց սուբվենցիաների ու Հյուսիս-հարավ ծրագրով կատարվող աշխատանքների։ Մասնավորապես, 7,6 մլրդ դրամ հատկացման շրջանակներում 2021 թվականի համար նախատեսված են հետևյալ աշխատանքները։


Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման հատվածի հիմնանորոգում։ Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգում, Շաքի-Սիսան-Դաստակերտ-Ցողունի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգում, Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգում։


 


 

Իրանական մեքենաները խնդիր ունեն Երևան հասնելու հետ կապված. նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան