Հայաստանում շուրջ 700 COVID պացիենտներ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են. նախարար
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է մոտ 700 պացինետ։ Այդ մասին Կառավարության օգոստոսի 27-ի նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան՝ անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդացության իրավիճակին։
Նա տեղեկցարեց, որ օգոստոսի 26-ին գրանցվել է կորոնովիրուսի 522 նոր դրական դեպք, իրականացրել ենք 6383 թեստավորում։ «Ցավոք սրտի, գրանցվել է 11 մահ։ Այս պահին մենք ունենք 14 ծավալված բժշկական կենտրոններ, որոնք սպասորկում են COVID պացիենտներին։ Ծավալել ենք 1500 մահճակալ, որից այս պահին զբաղված է 1143-ը»,- ասել է նախարարը։
Տեղեկացմելով, որ այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է մոտ 700 պացինետ, Ավանեսյանը նշեց՝ ընդհանուր հոսպիտալացված և ծանր պացիենտների թվի համամասնությունը բավական մտահոգիչ է։
«Մենք գիտենք, որ Հայաստանում, ինչպես այլ երկրներում, այս պահին շրջանառվում է դելտա շտամը, որը աչքի է ընկնում ինչպես իր բարձր վարակելիության աստիճանով, այնպես էլ հիվանդացության ավելի ծանր ընթացքով։ Ես արդեն հրապարակել եմ, որ ունենք երիտասարդ պացիենտներ, ովքեր որևէ ուղեկցող հիվանդություն չունենալու պարագայում ներկայումս գտնվում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, և մեր բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»,- նշեց նա։
Անդրադառնալով պատվաստման գործընթացին՝ նախարարը տեղեկացրեց, որ նախօրեին իրականացվել է 7114 պատվաստում։ Ընդհանուր առմամբ արդեն 267 504 պատվաստում է իրականացվել։ «Եթե նկատում եք, օրական պատվաստման թիվը մենք արդեն հատեցինք 7000-ը, և տենդենցը բավական ակտիվ է, որոշ պոլիկլինիկաներում արդեն հերթեր են գոյանում», - ասել է Ավանեսյանը։