27.06.2025
Սյունիքում ճանապարհները փակ են, բանակցությունները դեռ չեն մեկնարկել. Փարսյան
prev Նախորդ նորություն

Մարուքյանը խորհուրդ է տալիս Ալիևին զերծ մնալ անլուրջ հայտարարություններից

"Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը խորհուրդ է տալիս Ալիևին զերծ մնալ անլուրջ հայտարարություններից:


"Երեկ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Հայաստանը չի կարող լիարժեք անկախ պետություն համարվել, քանի որ ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը:

Իլհամ Ալիևին խորհուրդ եմ տալիս զերծ մնալ անլուրջ հայտարարություններից, քանի որ հայտնի փաստ է, թե ինչպես է պաշտոնական Բաքուն ենթակայի հրճվանքով վարում այն քաղաքականությունը, որը մշակում և պարտադրում է Անկարան։

Ալիևը պետք է հասկանա, որ ինքը վերջին ղեկավարն է, ով կարող է իրեն թույլ տալ քննարկել այլ երկրների սուվերենության մակարդակը",- հայտարարել է Մարուքյանը։


 

Հայաստանում շուրջ 700 COVID պացիենտներ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են. նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
26.06.2025
Հայաստանը սպասում է նոր հանդիպման Բաքվի հետ և քննադատում է ԻՀԿ փաստաթղթերը. ԱԳՆ