25.11.2024
Գործադիրը 7,6 մլրդ դրամ հատկացրեց ճանապարհաշինական աշխատանքների համար
prev Նախորդ նորություն

Իրանական մեքենաները խնդիր ունեն Երևան հասնելու հետ կապված. նախարար

Կապան-Գորիս միջպետական ճանապարհին ստեղված իրավիճակը խիստ մտահոգիչ է, բայց կարծում եմ, որ այս հարցը շուտով լուծում կստանա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Էկոնոմիկային նախարար Վահան Քերոբյանը:


Նա տեղեկացրեց, որ իրանական մեքենաները Հայաստան մտնելու հետ կապված խնդիր չունեն, այլ խնդիր ունեն Երևան հասնելու հետ կապված, քանի որ ստիպված են անցնել շրջանցող ճանապարհով, որը հարմարեցված չէ բեռնատար մեքենաների համար.


«Շատ մտահոգված ենք ու անհանգստացած այդ ճանապարհի փակմամբ: Ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ ճանապարհը բացվի»,- հավելեց նախարարը:


VERELQ-ը հիշեցնում է, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ: