21.04.2025
Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացրել կողմերի սահմանազատման գծում
prev Նախորդ նորություն

Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացնում է Կառավարության ծրագիրը

Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացնում է Կառավարության ծրագիրը:


Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 103–րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության ծրագիրը ներկայացնելու համար վարչապետին տրվում է մինչեւ երեք ժամ, որից հետո նրան կարող են հարցեր տրվել։


ԱԺ-ն Կառավարության ծրագրին հավանություն է տալիս 7-օրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե հավանություն չի տրվում, Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, խմբակցություններն իրավունք ունեն Կանոնակարգի 140-րդ հոդվածով սահմանված կարգով առաջադրելու վարչապետի թեկնածուներ, եւ անցկացվում է վարչապետի ընտրություն:


 

ԱԺ ընդդիմությունը կմասնակցի Կառավարության ծրագրի քննարկմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան