19.06.2025
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Դուշանբեում
prev Նախորդ նորություն

ՊՆ զինծառայողը մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում

Օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։


Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։


 


 


 

Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ի ամրապնդման և զարգացման գործում. Ստանիսլավ Զաս
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին