26.11.2024
ՊՆ զինծառայողը մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում
prev Նախորդ նորություն

Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ի ամրապնդման և զարգացման գործում. Ստանիսլավ Զաս

Հայաստանն ակտիվություն և իրական շահագրգռվածություն է ցուցաբերում ՀԱՊԿ-ի ամրապնդման և զարգացման գործում: Այս մասին ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:


Հիշեցնելով, որ սեպտեմբերի Հայաստանը ստանձնում է ՀԱՊԿ-ում նախագահությունը, նա նշել է, որ ներկայումս մեր երկիրը աշխատանք է տանում ՀԱՊԿ-ում նախագահության ընթացքում առաջնահերթությունները ձևավորելու ուղղությամբ:  


«Հայաստանը շատ ակտիվ դիրքորոշում է որդեգրել մեր կազմակերպությունում և մշտապես դրսևորել է իրական շահագրգռվածություն կազմակերպության ամրապնդման եւ զարգացման գործում: Վստահ եմ, որ այս առաջնահերթությունները գալիք տարում թույլ կտան որոշակի քայլեր կատարել ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- ասել է Զասը: