24.11.2024
Լավրովը կոչ է արել  բեռնափոխադրողներին ուշադրություն դարձնել ԼՂ-ի տարանցիկ ներուժին
prev Նախորդ նորություն

Վրաստան-Հայաստան սահմանային գոտում նոր երկրաշարժ է գրանցվել

Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, օգոստոսի 17-ին, տեղական ժամանակով 18:06-ին, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:


ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով:


Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի մարզի Աշոցք, Սարագյուղ, Բավրա և Թավշուտ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։