25.11.2024
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը արձակուրդի ժամանակ այցելել է հայ-թուրքական սահման
prev Նախորդ նորություն

Caucasus Heritage Watch. Շուշիի կերպարվեստի թանգարանի պուրակից անհետացել են քանդակները

«Կովկասյան ժառանգության պաշտպանություն» միջազգային կազմակերպության (Caucasus Heritage Watch) հաղորդմամբ, Շուշիի կերպարվեստի թանգարանի Զբոսայգուց անհետացել են քանդակները:


Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ապրիլի 10-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի կերպարվեստի թանգարանի այգուց 51 քանդակը հեռացվել է, իսկ տարածքն ամբողջությամբ մաքրվել է: CHW մտահոգված է այդ արվեստի ստեղծագործությունների ճակատագրով, որոնք պատկանում են այս թանգարանին, ասվում «Կովկասյան ժառանգության պաշտպանություն» միջազգային կազմակերպության հայտարարության մեջ:


Կազմակերպությունը դիմում է ադրբեջանական իշխանություններին՝ խնդրելով բացահայտել բռնագրավված քանդակների գտնվելու վայրը և տեղեկացնել, թե ինչպես են դրանք հասանելի լինելու հանրությանը:


«Արդյոք քանդակագործի հեղինակները ներգրավված են եղել քանդակների հեռացման գործընթացում եւ արդյոք դրանց տեղափոխումը համապատասխանում է Չապման Թեյլորի նոր գլխավոր պլանին»,- ասված է Caucasus Heritage Watch-ի ուղերձում։