17.04.2025
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել
prev Նախորդ նորություն

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը արձակուրդի ժամանակ այցելել է հայ-թուրքական սահման

Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդն է անցկացնում՝ այցելելով Հայաստանի տեսարժան վայրեր: Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակներում դիվանագետը նաեւ այցելել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատ, հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան Facebook-ի պաշտոնական էջը:


«Արձակուրդի շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Ս. Պ. Կոպիրկինը ընտանիքի հետ շարունակում է ծանոթանալ հանրապետության տեսարժան վայրերին։ Օգոստոսի 12-ին նրանք այցելեցին Արմավիրի մարզ, որտեղ ծանոթացան մի շարք տեսարժան վայրերի, այդ թվում՝ Բագարան գյուղում գտնվող Սուրբ Շուշանիկ եկեղեցին (X դար) և VI դարում կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցին։


Այցի ընթացքում Սերգեյ Կոպիրկինը նաև այցելել է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատ և հայ-թուրքական սահմանին գտնվող ուղեկալներ ու դիրքեր: Հանդիպել է ռուս եւ հայ սահմանապահների հետ, ծանոթացել նրանց կողմից իրականացվող խնդիրներին եւ ինչպես են նրանք համատեղ ծառայություն իրականացնում՝ պահպանելով Հանրապետության սահմանները», - ասված է հաղորդագրության մեջ:

Caucasus Heritage Watch. Շուշիի կերպարվեստի թանգարանի պուրակից անհետացել են քանդակները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան