24.11.2024
Երևանը նախապայմաններ չի դրել ԼՂ կարգավորման գործընթացը զրոյից սկսելու համար. Աղաջանյան
prev Նախորդ նորություն

ՔՊ-ն՝ Թուրքիայի մասին. Հայաստանի շահերից է բխում հնարավորինս կրճատել իր թշնամիների թիվը

Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ թշնամական է, դա պետք է արձանագրել և դրանից համապատասխան հետևություններ անել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու Էդուարդ Աղաջանյանը։


Դրա հետ մեկտեղ Աղաջանյանը նշել է. «Հայաստանի շահերից է բխում հնարավորինս կրճատել իր թշնամիների թիվը։ Մենք, ինչպես նախորդ իշխանության օրոք, այնպես էլ մեր կառավարման շրջանում, կողմնակից ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների ձևավորմանը։ Մենք չենք կարող մոռանալ Արցախի դեմ վերջին պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին, և այդ հանգամանքը չի կարող չմտնել այդ հարաբերությունների օրակարգ»։


Խոսելով Բաքվի հետ հարաբերությունների մասին՝ Աղաջանյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների ֆոնին դժվար է խոսել կառուցողական մթնոլորտի և խաղաղության հաստատման հեռանկարների մասին։


«Սակայն Հայաստանը պետք է առավելագույն ջանքեր գործադրի Բաքվին կառուցողական հուն վերադարձնելու համար՝ ստիպելով ադրբեջանական կողմին կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված իր պարտավորությունները», - ասել է նա։ Պատգամավորը հավելել է, որ այդ համատեքստում առաջնային է ռազմագերիներին վերադարձնելու պարտավորությունը։