17.04.2025
ՔՊ-ն՝ Թուրքիայի մասին. Հայաստանի շահերից է բխում հնարավորինս կրճատել իր թշնամիների թիվը
prev Նախորդ նորություն

Չեխիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:


Ուղերձում ասված է.


«Ձերդ Գերազանցություն,


թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:


Ես մեծապես գնահատում եմ մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և հավատում եմ, որ դրանք կշարունակեն զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների: Ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ Չեխիայի Հանրապետությունը լիովին սատարում է Ձեր ջանքերին՝ միտված Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների և ինստիտուտների հզորացմանը և պատրաստ է շարունակել կիսել իր փորձը այդ փոփոխությունների ճանապարհին:


Ձերդ Գերազանցություն,


մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն Ձեր պատասխանատու աշխատանքում և ակնկալում եմ հետագա համագործակցություն»:


 

Կարեն Իսախանյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետի խորհրդական
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար