16.04.2025
Արցախի ԱԳ նախարարը Գորիսում հանդիպել է սփյուռքահայ և օտարերկրյա լրագրողների հետ
prev Նախորդ նորություն

Արցախի ու Մերձդնեստրի արտգործնախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ

Օգոսոտոսի 6-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտալի Իգնատևի հետ։

Նախարարները քննարկել են երկու երկրների միջև առկա կապերին, արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցեր։

Երկուստեք ընդգծվել է փոխգործակցության հետագա ընդլայնման ու խորացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերական քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը։

Ադրբեջանական կողմը կրակում է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում (ԹԱՐՄԱՑՎԱԾ)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան