14.01.2025
Բացահայտվել է հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ՝ մոտ 45 մլն դոլարի. ՊԵԿ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը դիպուկահար զենքերից և այլ զինատեսակներից կրակ է բացել Երասխի ուղղությամբ. ՊՆ

Հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ։


ՊՆ-ից հայտնում են, որ, մասնավորապես, ժամը 11։20-ից մինչև 11։30-ը, ադրբեջանական ստորաբաժանումները, դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։


Հայկական կողմից տուժածներ չկան։


 

Արմեն Գրիգորյանն ու ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկեցին Բաքվում պահվող գերիների հարցը
Հաջորդ նորություն next