25.11.2024
Պետությանը պատճառվել է 21 մլրդ դրամի վնաս. չարաշահումներ «Երևանի ՋԷԿ»-ում
prev Նախորդ նորություն

Հակառակորդի կրակից վիրավորում ստացած զինծառայողի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է

Հակառակորդի կրակից վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, որևէ փոփոխություն չկա. այս մասին լրագրողներին հայտնեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։


«Վիճակը մնում է ծայրահեղ ծանր», - ասաց Ավանեսյանը։


Մյուս վիրավորում ստացած զինծառայողները գտնվում են հոսպիտալում։  


VERELQ-ը հիշեցնում է, որ որ հուլիսի 28-ի գիշերը Ադրբեջանը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։


Հակառակորդը փորձել է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Ավելի ուշ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։


Այս պահի դրությամբ պաշտոնապես հայտարարվել է հայկական կողմից երեք զոհի ու 5 վիրավորի մասին: