24.11.2024
Առնվազն 3 անհերքելի փաստ Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր կրակոցների մասին. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Բաքուն համաձայնել է սահմանին կրակի դադարեցման մասին ռուսական կողմի նախաձեռնությանը

Ադրբեջանը համաձայնել է սահմանին կրակի դադարեցման մասին ռուսական կողմի նախաձեռնությանը՝ ժամը 10: 00-ից: Այս մասին հայտնում է Sputnik - Ադրբեջանը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։


Ընդ որում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հայկական կողմը հրետակոծում է ադրբեջանական դիրքերը տանկերից և 120 միլիմետրանոց ականանետերից:


VERELQ-ը հիշեցնում է, որ գիշերը՝ ժամը 03: 40-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հարձակում է ձեռնարկել հայ դիրքապահների վրա:


«Հակառակորդը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսված բանակցություններից առաջ սկսել է հարձակողական մարտական գործողություններ Սոտքից մինչև Վերին Շորժա Հայաստանի Հանրապետության սահմաններում: Ընթանում են մարտական գործողություններ, ընթանում են կատաղի փոխհրաձգություններ», - ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:


Այս պահին պաշտոնապես հաստատվել է, որ հայկական կողմն ունի երեք զոհ, եւս երկու զինծառայող վիրավորվել են:


Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: