10.12.2024
Բաքուն համաձայնել է սահմանին կրակի դադարեցման մասին ռուսական կողմի նախաձեռնությանը
prev Նախորդ նորություն

Անհետ կորած զինծառայողը հայտնաբերվել է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. մարզպետ

Անհետ կորած ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է, նա ծանր վիրավորում է ստացել: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։


Նա նշել է, որ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։


Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում հայկական կողմն ունի երեք կորուստ, երեք վիրավոր և մեկ անհետ կորած։


Գեղարքունիքի մարզպետը նաև ասել է, որ մյուս երեք վիրավորների առողջական վիճակը բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Երեքն էլ ժամկետային զինծառայողներ են։


"Այս պահին մարզում իրավիճակը կայուն է, խուճապ չկա",- հավաստիացրել է մարզպետը։


VERELQ-ը հիշեցնում է, հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում: Ընթացել են տեղային մարտեր: Ավելի ուշ պաշտոնապես հաստատվեց, որ հայկական կողմն ունի երեք զոհ։


Ըստ ՊՆ-ի՝ ժամը 9։20-ի դրությամբ, ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:


Ավելի ուշ ՊՆ–ից հայտնեցին, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արեւելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։